Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2009

Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն։

 

  • Եթե ցավը ծակող է, տեղակայված է սրտի շրջանում, առաջացել է մրսածության հետևանքով, բարձր ջերմաստիճանի ֆոնի վրա, կամ գրիպով, անգինայով հիվանդանալուց 1-2 շաբաթ անց, եթե ցավում է կրծքավանդակի` սրտից դեպի ձախ ընկած հատվածը և ուժեղանում է խորը շնչելիս, ապա այդպիսի ցավն անուշադրության մատնել չի կարելի։ Այն կարող է դիտվել որպես հիվանդության ընթացքում մանրէների առաջացրած թույներին օրգանիզմի հակազդման պատասխան, որպես սկսվող ռևմատիզմ, սրտամկանաբորբ, որոնք սրտի ձեռքբերովի արատների 90%-ի պատճառն են։ Հնարավոր է, որ անցկացրած գրիպը լիովին չի բուժվել, բարդացել է, վերածվելով ձախ թոքի և դրան արտաքինից պատող թաղանթի (պլևրայի) բորբոքման։ Եվ հենց դա է ցավացողը, քանի որ թոքը չի կարող ցավալ։ Ուրեմն ցավի բուն պատճառը կարող են պարզել թերապևտը, սրտաբանը, ռևմատոլոգը, որոնք մանրակրկիտ քննելով ձեզ, կհանձնարարեն լրացուցիչ հետազոտվել` կատարել արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություն, էլեկտրասրտագրություն, սրտի գերձայնային հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև` թոքերի ռենտգենյան և այլ հետազոտություններ։

  • Մեկ այլ դեպքում ցավը բութ է, անընդհատ, շարունակվում է ժամերով, օրերով, որն ավելի շուտ սրտի շրջանում ճնշման բութ զգացումի է նման, կամ, հակառակը, այն կարճատև, ծակող բնույթ ունի, որը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, բայց ավելի ուժեղ է։ Այս տարաբնույթ ցավերը ամենևին կապ չունեն մարմնի շարժումների, ինչպես նաև հանգստի վիճակի հետ և հաճախ որոշակի լարումից հետո կարող են թուլանալ։

Եթե այսպիսի ցավեր ունեցող երիտասարդ տղամարդը, կինը գանգատվում են գերհոգնածությունից, գլխապտույտից, ասում են, թե չեն կարողանում ազատ շնչել և հաճախ աշխատում են խորը շունչ առնել, հորանջում են ու անքնությամբ են տառապում, ապա դա հենց սիրտանոթային համակարգի գործունեության խանգարման հետևանք է, որը հայտնի է «գերբեռնվածության համախտանիշ» անունով։ Այդ խանգարումների պատճառը առաջին հերթին նյարդային, և մեծ մասամբ հոգեկան լարվածությունն է, ընտանեկան կոնֆլիկտները, աշխատանքային անախորժությունները, ինչպես վախի զգացումը մարտից առաջ։ Հավանաբար ընթերցողը ներողամտորեն կժպտա, բայց իզուր, քանի որ նման խանգարումներն անտեսելը և չբուժվելը կարող են մեծ վնաս հասցնել սեփական առողջությանը և, ընդհանրապես, փչացնել տրամադրությունը։ Իսկ նման գանգատներ ունեցող «նյարդայնացած» տնային տնտեսուհուն հարկ է դիմել բժիշկ-հոգենյարդաբանի` անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար։

 

  • Եթե ցավը ծակող բնույթ ունի, առաջանում է խորը շունչ քաշելիս, գոտկատեղից վեր իրանը թևերի հետ ձախ ու աջ պտտելիս, ապա մի շտապեք ինքներդ ձեզ «սրտային հիվանդի» կարգավիճակ տալ։ Ցավերի պատճառը փնտրեք հենաշարժական ապարատի հիվանդությունների ցանկում։ Նախ և առաջ բացառեք ողնաշարի կրծքային հատվածի օստեոխոնդրոզը, սկոլիոզը, միջկողային նյարդերի ու մկանների բորբոքումները։


Միայն ուսաթիակային կամ միաժամանակ այլ հոդերի հետ համակցված ախտահարումներով ընթացող հոդաբորբերը երիտասարդների շրջանում ավելի հաճախ ռևմատիկ բնույթ են կրում, իսկ տարեցների օրգանիզմում դրանք ձևավորվում են որպես տարիքային, դեֆորմացնող պոլիարթրիտ։ Սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է ժամանակին դիմել ռևմատոլոգի, որպեսզի հնարավոր լինի բուժել, այլ ոչ թե ջանալ շտկել ոսկրամկանային համակարգում արդեն տեղի ունեցած համարյա անդարձելի կազմափոխությունները։


Մկանային և ոսկրային ցավերը դժվար չէ տարբերակել սրտի ցավերից։ Բավական է սեղմել մարմնի ախտահարված` վնասված հատվածը, և համապատասխան տեղում ցավ կառաջանա, ինչպես, օրինակ, մարզիկների մոտ է լինում։ Նման դեպքում անհապաղ դիմեք վնասվածքաբանի։ Հնարավոր է, որ նա ձեզ խորհուրդ տա դիմելու ռևմատոլոգի, կամ պարզապես տուն կուղարկի, առաջարկելով մեկ-երկու ամիս հոդը չմրսեցնել, հանգիստ պահել, և ամեն բան ինքնին կանցնի։


Պետք է գիտենալ, որ ոսկրային ախտահարումները, որոնք տեղակայված են կրծքավանդակի շրջանում, երբեմն կարող են մի շարք ծանր, բուժում պահանջող հիվանդությունների պատճառ դառնալ։ Ուստի, եթե դրանք ուղեկցվում են այլ հիվանդագին երևույթներով, ապա մոտակա պոլիկլինիկայում ստացած խորհրդատվությունը կօգնի պարզելու ցավերի բուն պատճառը։


Հիշեք, որ ժամանակին կատարված բուժումն արդեն գործի կեսն է, իսկ ցավերը հաղթահարելուն կօգնեն բժշկի նշանակած հակաբորբոքային դեղամիջոցները, մերսումներն ու բուժական մարմնամարզությունը։

 

  • Ցավեր, որոնք կապված են սննդի կամ ալկոհոլի անգամ փոքր քանակությամբ պարբերաբար ընդունման հետ։

 

 

Երբեմն սիրտը սկսում է ցավալ (նվալ) շատ, մասնավորապես ճարպեր կամ կծու կերակուրներ ուտելուց հետո, ինչպես նաև երկար ժամանակ քաղցած մնալիս։ Նման ցավերն առաջանում են, կապված սրտի և որովայնի խոռոչի օրգանների ընդհանուր նյարդավորման հետ, ուստի դրանք կարող են գաստրիտի` ստամոքսաբորբի, խոցի, պանկրեատիտի` ենթաստամոքսային գեղձի, խոլեցիստիտի` լեղուղիների բորբոքման և աղիքների փքվածության հետևանք լինել։ Ըստ որում, երբ այս հիվանդությունները սուր բնույթի են, առաջին հերթին ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման ժամանակ, ցավը կնվազի նիտրոգլիցերին ընդունելուց հետո, էլեկտրասրտագրի վրա կարող են ի հայտ գալ փոփոխություններ, որոնք բնորոշ են սրտամկանի ինֆարկտին` վերջինիս բացակայության դեպքում։


Բացի այդ, կարող է ուտելուց հետո կրծքավանդակում ճնշող, կոկորդում կոշտ սննդի խցանման զգացում, և վերջապես, հաճախ սննդով խեղդվելու պահեր լինեն, սակայն դրանք անուշադրության են մատնվում։ Այնինչ, եթե կրծքավանդակի շրջանում ձեզ արդեն անհանգստացնում են անորոշ, նվացող, ձգող, երբեմն` ուժեղ ցավերը, որոնք սկզբում դժվար է ճիշտ ախտորոշել, ապա իրական պատկերը պարզելու համար ձեզ օգնության կգա կերակրափողի ռենտգենյան նկարը, որը կպարզի ցավի բուն պատճառը, և բուժող բժիշկը ճիշտ կողմնորոշում կունենա։

 

  • Եթե ցավն առաջացել է միջանցիկ քամու տակ մնալուց հետո և տեղակայված է կրծքավանդակի կողմնային մասում, կողոսկրերի ուղղությամբ, կտրուկ բնույթի է, անհանգստացնում է արդեն մի քանի օր, ուժեղանում է խորը շունչ քաշելիս, ավելի ճիշտ` թույլ չի տալիս խորը արտաշնչել, և եթե դուք մանուկ հասակում հիվանդացել եք ջրծաղիկով, ապա հնարավոր է այդ ցավացող տեղում մեկ շաբաթ անց բշտեր հայտնվեն, որից հետո ցավը կնվազի։ Սա, հավանաբար, նախկին կրած հիվանդության հետևանքն է, որի ապաքինման միջոցներ կձեռնարկի բուժող բժիշկը` թերապևտը, մաշկաբանը, վարակաբանը։

  • գ Եթե ցավը առաջանում է նոպաներով, կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, տեղակայված է կրծոսկրի հետևում, կարող է տարածվել ձախ թևի, պարանոցի, ստորին ծնոտի շրջանում, թիակի տակ, եթե այն ընթանում է այրոցի, սեղմման զգացումով, չպետք է հետաձգել սրտաբանի դիմելը։ Սա ավելի շուտ ստենոկարդիա է, որը սրտի իշեմիկ հիվանդության ձևերից մեկն է։ Սա կարող է սրտամկանի ինֆարկտով ավարտվել։


Սիրելի ընթերցող, ստենոկարդիան առանձին քննարկման առարկա է։ Այդ մասին կկարդաք մեր հանդեսի առաջիկա համարում։

Հեղինակ. Էլիզաբեթ ԳՐԻԳՈՐՅԱՆ, բ.գ.թ., ԵՊԲՀ թերապիայի N1 ամբիոնի ասիստենտ, սրտաբան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://sekret-zdoroviya.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Արմինե

03.02.2016

Barev dzez hargeli bjishk,xndrum em ogneq indz.Es shat nyardayin em,amen mi chnchin ban@ karox e azdel nyarderis vra.Erbemn huzvum em ayd vichakic.Erb mi poqr nyardaynanum em srti hatvacum cakocner em unenum,chnshvacutyun.Dzax dzerqs sksum e canranal u tulanal,araj da tevum er mi qani rope,isk hima erkar jamanak edpiai zgacoxutyun unem dzax hatvacum.Angam ete chem el nyardaynanum eli aksum e cakel u dzerqs tulanal.verjers nkatel em vor gisherner@ chem karoxanum qnel,indz tvum e da kap uni srti cakocneri het.Asaceq xndrum em inch anem?(ete hnaravor e shut patasxaneq,anchap shnorhakal klinem).

Կարդացեք նաև

Արգանդի վզիկի քաղցկեղ

Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի առանձին տեսակների ձևաբանությունը

Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...

Ուրոլոգիա
Բրուցելոզ
Բրուցելոզ

Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...

Վարակաբանություն
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

ՀՀ օրենքներ
Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու...

Սեքսոլոգիա
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սաղմնային պրոտեոգլիկանները և նեյրոդեգեներատիվ ախտաբանությունը

Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...

Նյարդաբանություն
Երեք տարեկանի ճգնաժամը
Երեք տարեկանի ճգնաժամը

Երեք տարեկանի շրջանը երեխայի ես-ի ձևավորման բեկումնային փուլերից է։ Երկարատև քանակական փոփոխություններից հետո որակական վերակառուցում է տեղի ունենում. երեխան սկսում է հստակորեն գիտակցել իր ես-ը, առանձնացնել...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Միավ վարակ կրողների կենսաբանական և վարքագծային ցուցանիշների դինամիկան 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...

Վարակաբանություն Վեներաբանություն
Տուբերկուլոզն այսօր

Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...

Վարակաբանություն
Երաժշտական աղմուկը և վարորդը
Երաժշտական աղմուկը և վարորդը

Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց...

Հոգեկան առողջություն
Հազ
Հազ

Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...

Շնչառական համակարգ
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը

Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...

Վիտամիններ և միներալներ Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ